Search
Close this search box.

ԵՄ–ն կոչով դիմեց Ադրբեջանին

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն այն տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Բրյուսելում ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք կոչ ենք անում, որ համապատասխան իշխանություններն անհապաղ հետաքննություն անցկացնեն», — ասել է նա։

Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:
«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», — հավելել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։

Please enter a valid URL