Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բանակցողը պետք է փոխվի.
Փաստորեն, էն, որ ասում էր «ցավոտ բան եմ ստորագրելու որից հետո ինձ ասելու են դավաճան, բայց ես էդ ստորագրելու եմ» սրա հետ էր էլի՝
-ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
-ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
-Միջանցք Հայաստանի տարածքով:
-Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
-Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Հ.Գ. Սրանից հետո առավել քան օրհասական է դառնում բանակցողի փոփոխությունը ու հենց էս օրակարգը պետք ա լինի ներքաղաքական կյանքի միակ օրակարգը: