Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։
«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների եւ իշխանությունների կողմից»,- գրել է Բուիսոնը։
Ադրբեջանցի զինվորների կողմից չորս անզեն հայ գերիների մահապատիժը պատկերող սարսափելի տեսանյութ տարածվում է Telegram-ի ալիքներում։
Ավելի վաղ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ մեղավորները պետք է պատժվեն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, ադրբեջանական զինուժը սահմանի արեւելյան ուղղությամբ սկսել էր ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: