Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Վիրավորանքի պարզաբանման պատրվակով Թուրքիայի ԱԳՆ է կանչվել նաև Անկարայում Գերմանիայի դեսպանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ նախագահին վիրավորողը պատժվում է առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։