Ուկրաինայի զինվորականները հրապարակում են առաջին լուսանկարներն ու տեսանյութերը Դոնեցկի շրջանի Լիման քաղաքի մատույցներից։ Նրանք պարզել են Ուկրաինայի դրոշը քաղաքի մուտքի մոտ, գրում է BBC-ն։ (Տեսանյութը Twitter-ում տարածել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը)
Պետրոպավլովսկայա փողոցի այս կոթողը քաղաքի հյուսիսային մուտքն է Դրոբիշևոյի կողմից, որը նախկինում ազատագրվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից:
Ռուսական տելեգրամ ալիքները նույնպես հայտնում են ռուսական զորքի նահանջի մասին՝ «շրջափակումից դուրս գալու համար»։
Եթե Լիմանը վերադառնա Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողությանը, ապա այն կդառնա Դոնեցկի շրջանի առաջին քաղաքը, որը կազատագրվի այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց տարածաշրջանի բռնակցման մասին։