Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի որոշ մաս ու շարունակում է սպառնալ նոր հարձակումներով, «Ամերկայի ձայն»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:
Նա կարևորել է, որ հաջողվել է հասնել կրակի դադարեցման, սակայն ընդգծել է՝ ԱՄՆ-ն պետք է համոզված լինի, որ Հայաստանը ապագայում ևս անվտանգ կլինի:
«Եթե կա այս ամենի խաղաղ կարգավորման ինչ-որ ձև, որպեսզի դադարեցվի Ադրբեջանի կողմից ագրեսիան, կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է մեծ դերակատարություն ունենա դրանում, քանի որ այն, հավանաբար, միակ երկիրն է այս պահին, որն ունի հնարավորություն՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել կրակը», — ընդգծել է Փալոնը: