Թուրքիան չի կարող ճանաճել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի՝ ՌԴ-ի կազմ մտնելու որոշումը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում։
«Դեռևս 2014 թվականին որդեգրած մեր դիրքորոշման համաձայն՝ մենք մերժում ենք այդ որոշումը։ Որոշումը, որը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, չի կարող ընդունվել», — ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Բացի այդ, Անկարան նաև կոչ է արել կողմերին բանակցել իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ։