հարցին, թե ինչու չեն հրապարակվել վերջին ագրեսիայի հետևանքով զոհերի անունները, Փաշինյանն ասել է, որ զոհերի անունների ցանկը չհարապարակելը չի նշանակում, որ այդ ամենը գաղտնի է պահվում, քանի որ ընտանիքները տեղեկացված են։ Վարչապետի պնդմամբ` կան մարմիններ, որ դեռևս նույնականացված չեն։
«Հաշվի առնելով նախկին փորձը, երբ սխալ անուններ էին հրապարակվում, և թյուրրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ անունները հրապարակվի ինստիտուցիոնալ մեխանիզմով»,– շեշտեց Փաշինյանը։
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Փաշինյանը նշել է, թե թյուրիմացություն է այն կարծիքը, որ բանակցային գործընթացի մասին միայն նեղ շրջանակում են տեղյակ։
Հարցին Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մասին տեղեկացված են բավականին լայն շրջանակներ` ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ Անվտանգության խորհուրդը, այլև Արցախի իշխանությունները։
Վարչապետի խոսքով՝ ընդդիմությունը ևս բանակցային գործընթացի մասին տեղյակ լինելու հնարավորություն ունեցել է, քանի որ ինքը միշտ պատրաստակամ է եղել տրամադրելու այդ տեղեկությունը։
«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը։ Ես այդ տեղեկատվությունը կիսում եմ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,- նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ ժամանակին հրավեր է եղել նաև Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցելու այդ ֆորմատին, սակայն նրանք հրաժարվել են։