Search
Close this search box.

«Ուկրաինան այսօր արագացված կարգով կստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը». Զելենսկի

Ուկրաինան այսօր արագացված կարգով կստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Այս մասին տեսաուղերձում հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Դե ֆակտո մենք արդեն անցել ենք մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ։ Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Այսօր դա դե յուրե անելու հայտ է ներկայացնում Ուկրաինան։ Գործընթաց, որը համահունչ կլինի մեր արժեքին՝ մեր ողջ համայնքի պաշտպանության համար` արագացված կարգով»,-նշել է Զելենսկին:

Վերջինս նաև նշեց, թե Ուկրաինան ոչ մի բանակցություն չի վարի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է։

Please enter a valid URL