Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կովկասը գիտի, թե դա ինչ է նշանակում․ Զելենսկին դիմել է Կովկասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կովկասի, Սիբիրի և Ռուսաստանի այլ բնիկ ժողովուրդներին, որոնց ներկայացուցիչները պատերազմի են ուղարկվում Ուկրաինայի դեմ։ Զելենսկին նրանց հորդորել է պայքարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ և չթողնել, որ իրենց թնդանոթի միս դարձնեն անհարկի պատերազմում։

Նախագահը նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն զոհվել է մոտ 58 500 ռուս զինվոր, սակայն ռուսներին այս թիվը չի ասվում, և նրանք ստում են, թե իբր զոհվել է ընդամենը մոտ 6000-ը։

«58 500՝ սա է ճշմարտությունը: Նրանք բոլորը զոհվել են, որովհետև մի մարդ էր ուզում այս պատերազմը: Միայն մեկը, որին շատերը ծառայում են: Կովկասի ժողովուրդները, Ռուսաստանի տարածքում գտնվող բոլոր ժողովուրդները, դուք պատճառ չունեք լինել այս շատերի մեջ, որոնք ծառայում են նրան, ով ցանկանում է այս պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում տեսնում են Կովկասի ժողովուրդների դիմադրությունը մոբիլիզացիային։

Please enter a valid URL