Search
Close this search box.

Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար։ Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։

Նախարարը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու հնարավորությունը։

Նրանք կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանազատմանը, երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

Please enter a valid URL