Search
Close this search box.

Վարչապետի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշվում է՝

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 10-17-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

Պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Please enter a valid URL