Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է երգիչ, երգահան Հայկոյի արձանը։
Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 29-ին «Միքայելյան» հիվանդանոցում, կորոնավիրուսից մահացավ հայկական էստրադայի սիրելի կոմպոզիտորն ու երգիչը՝ Հայկոն։
Հիշեցնենք, որ երգչի վիճակը ծայրահեղ ծանր էր, և նա բժիշկներին էր դիմել այն ժամանակ, երբ թոքերի 80 տոկոսն արդեն ախտահարված էր: Օրեր շարունակ Հայկոն բժիշկների հետ պայքարում էր իր կյանքի համար․ նա ընդամենը 48 տարեկան էր։