Search
Close this search box.

ԱՄՆ-ի պատասխանը Թուրքիային

Այն բանից հետո, երբ Անկարան բողոքարկեց հունական կղզիներում ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղակայումը, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Էգեյան ծովում գտնվող այդ երկու կղզիների նկատմամբ հունական ինքնիշխանությունը կասկածի ենթակա չէ:

Թուրքիան երկուշաբթի կանչել է Հունաստանի դեսպանին և բողոքել Միացյալ Նահանգների կողմից աերոֆոտոների հրապարակման վերաբերյալ, որոնք ցույց էին տալիս ամերիկյան նավերի ներկայությունը Լեսբոսում և Սամոսում, գրում է հունական Greek City Times պարբերականը:

«Հունաստանի ինքնիշխանությունն այդ կղզիների նկատմամբ հարցականի տակ չէ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը։ Պետք է հարգել ինքնիշխանությունը”, — լրագրողներին հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Please enter a valid URL