Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները:
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նախատեսվում է այցելություն մարզի Կութ համայնք։ Այնուհետև Վարդենիսում բացման խոսքով հանդես կգա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, իսկ մարզում իրավիճակը կներկայացնեն մարզպետ Կարեն Սարգսյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ինչին կհաջորդի դիվանագետների և լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանը։