2020 թվականին Արցախում նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանը ֆեյսուքյան իր էջում բացահայտ ասում է, որ ԼՏՊ-Ն, Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը սատարել են Արայիկ Հարությունյանին.
2020 թվականին Սերժը Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը սատարել ու կանգնած էին Արայիկ Հարությունյանի կողքին, ինչի հետևանքները կարելի է պատկերացնել, եթե այցելեք Եռաբլուր, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց ու մտովի հայացք գցեք բզկտված Արցախի ներկա տարածքին:
Այժմ Լևոն Տեր — Պետրոսյանը խորհուրդ է տալիս սատարել Նիկոլ Փաշինյանին: Այս անգամվա հնարավոր հետևանքների մասին մտածելն անգամ սարսափելի է:
Այնպես որ, եթե Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է այդ առաջարկից, ուրեմն ճիշտ է արել:
Հ. Գ. Իրականում չեմ հասկանում, թե ինչ է նշանակում սատարել մի մարդու, ում համար իր հայրենիքի մի մասը դժգույն ու դժբախտ է, և ով ի վիճակի է զոհերի մասին խոսել պլյուս-մինուսով: