Search
Close this search box.

«Հրապարակ». Որ դեպքում տեղի կունենա Փաշինյան — Էրդողան հանդիպումը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նման հնարավորությունը չի բացառել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ օրերս նշելով.

«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ»։

Կառավարությունից չեն շտապում պաշտոնական տեղեկատվություն տրամադրել՝ Փաշինյանը կմեկնի՞ Պրահա, եւ սպասվո՞ւմ է արդյոք նման հանդիպում, մինչդեռ գործադիրի մեր աղբյուրները փոխանցում են, որ կա նման մտադրություն, եւ եթե ֆորս-մաժոր չառաջանա, Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL