Search
Close this search box.

Պայթյուններ «Հյուսիսային հոսքերում». գազային պատերազմը թեժ փուլ է թևակոխել

Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի

Մինչ ռուսական հասարակության հայացքները գամված էին ազատագրված տարածքներում հանրաքվեների թվերին, իսկ հատուկ ռազմական գործողության շփման գծում մարտական գործողությունները գրեթե ամենուրեք անցել էին դիրքային վիճակի, անհայտ հեղինակների հմուտ ձեռքերը նոր հրդեհ առաջրին: Տեղեկատվական դաշտը պայթեցրին հաղորդումներն այն մասին, որ «Հյուսիսային հոսք» գազատարի մայրուղային գծերի վրա հանկարծակի և ծայրահեղ չափով փլուզվել է աշխատանքային ճնշումը:

Լուրը սկզբում ընկալվում էր որպես անհաջող կատակ, բայց բավականին արագ հաստատվեցին ամենամռայլ սպասելիքները։ Առաջինը լռության պատը կոտրեց Nord Stream AG գազատարի օպերատորը, որը պաշտոնապես ճանաչեց «Հյուսիսային հոսք — 2» գազային մայրուղում, իսկ ավելի ուշ նաև նրա գործընկերներները՝ «Հյուսիսային հոսք — 1»-ում ճնշման անկման փաստը: Հայտնի դարձավ միանգամից երեք տրանսպորտային գծերի վնասման մասին. երկուսը` ՀՀ-1-ում և մեկը` ՀՀ-2-ում: Աշխարհագրորեն պատահարները տեղի են ունեցել դանիական Բորնհոլմ կղզուց դեպի հյուսիս-արևելք (առաջին դեպքում) և հարավ-արևելք (երկրորդ դեպքում):

Մինչ օպերատորը տվյալներն էր հավաքում և վերլուծում, իսկ Կրեմլը զգուշավոր հայտարարություն էր նախապատրաստում, մամուլ նետվեց մայրուղային խողովակի պատահական վնասման վարկածը: Որպես հնարավոր տարբերակ դիտարկվում էր, օրինակ, այդ շրջանում գտնվող նավերից մեկի խարսխի կառչելու հետևանքով խաղավակաշարը ծակվելու վարկածը: Այն անգամ նվազագույն ստուգման չդիմացավ, քանի որ պատահարների վայրերը միմյանցից ավելի քան 20 կմ հեռու են, իսկ բուն խողովակը, խստագույն նախագծային պահանջների համաձայն, պետք է դիմանա (և դեռ ավելցուկով) գոյություն ունեցող ցանկացած նավի խարսխի ընկնելուն կամ այն քարշ տալու հետևանքով կառչելու ճնշմանը:

Այնուհետև խոսք վերցրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը. տեղի ունեցածն աննախադեպ դեպք անվանելով, նա չբացառեց, որ ծրագրված դիվերսիա է տեղի ունեցել: Միջադեպն իսկապես աննախադեպ է, սակայն արևմտյան պարբերականները ոչ միայն մոռացան ամեն ինչում ինքնըստինքյան ստոր ռուսներին մեղադրել, այլև զանգվածաբար աջակցեցին Կրեմլի տարբերակին:
Առաջիններից մեկը բավականին միանշանակ հայտարարությամբ հանդես եկավ գերմանական Tagesspiegel-ը, որը դեռևս սեպտեմբերի 26-ի երեկոյան էր նշել, որ խողովակներն ամենայն հավանականությանբ պայթեցվել են և որ դրան մասնակից է կամ Ուկրաինան, կամ նրան լիակատար օգնություն ցուցաբերող ուժերը: Այդ հրապարակումը ճանապարհ բացեց նույնատիպ տեքստերի մի ամբողջ հեղեղի համար, որոնցից մեկը, օրինակ, հոդվածն էր գերմանական Berlingske-ում: Պարբերականը, հղում անելով գերմանական էներգետիկ գործակալությանը, հայտնում էր, որ վթարի տեղում հաստատ ոչ թե պարզապես ճեղք է կամ խողովակաշարի հերմետիկության խախտում, այլ խոշոր անցք:

Այնուհետև իրադարձությունները սկսեցին զարգանալ հրավառ մետեորիտի թռիչքի արագությամբ: Վերոնշյալ հրապարակումներից բառացիորեն երկու ժամ անց Գերմանիայի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ դաշնային հատուկ ծառայությունների ներգրավմամբ սկսվել է վթարի հատուկ հետաքննությունը:
Հատուկ ընդգծվում է, որ Բեռլինը կատարվածը դիտարկում է բացառապես որպես նպատակաուղղված դիվերսիա։ Մի քանի ժամ անց դանիացիները տեսագրություն են հրապարակել դեպքի վայրից, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է ծովի մակերևույթը եռում բարձրացող գազից, որը ջրի հետ շփվելիս լավ նկատելի բիծ է առաջացնում:

Դրանով փաստագրական մասն ավարտվում է, և մենք անցնում ենք մտահայեցողական դաշտ: Վերապահում անենք. ներքևում շարադրվածն ընդամենը փաստերի վերլուծություն է, որը չի կարող հավակնել ոչ միանշանակության, ոչ ավարտունության:
Երբ երկու ամենաշահագրգռված կողմերը, այսինքն` Ռուսաստանն ու Գերմանիան, խոստովանում են ոչ միայն վթարի փաստը, այլև այն գրեթե առանց այլընտրանքների մեկնաբանում են որպես դիվերսիա, դիտարկենք դեպքի վայրը:
Երկու «Հյուսիսային հոսք»-երը դուրս են գալիս Ռուսաստանի բալթիական ափից և հասնում են Գերմանիայի առափնյակ, ընդ որում, գազատարների երթուղիները միանման չեն և իրենց հիմնական մասում զուգահեռ չեն։

Խողովակները գտնվում են մոտ 100 մետր խորության վրա, դրանք հենց ծովի հատակին են, այլ ոչ թե թաղված են դրա տակ։ Հիմա բացում ենք Բորնհոլմ կղզու շրջանում խորությունների չափումների քարտեզը և տեղեկանում ենք, որ «Հյուսիսային հոսք-1»-ը վնասված է այն հատվածում, որտեղ խորությունը տատանվում է 45-50 մետրի սահմաններում, իսկ հարավ-արևելքում 2-րդ խողովակաշարը քանդվել է 50-60 մետր խորության պայմաններում։ Թվում է, թե մանրուք է, բայց միայն առաջին հայացքից։

Բացի Մոսկվայի և Բեռլինի բանավոր հայտարարություններից, արդեն տվյալներ կան Շվեդիայի սեյսմոլոգիական կենտրոնից, որտեղ միանշանակ նշում են, որ արտահոսումների հատվածում մինչ այդ գրանցվել են 2,3 բալից ոչ պակաս ուժգնությամբ տատանումներ։
Նեղ մասնագետներն արդեն դա վերահաշվարկել են համապատասխան մեծություններով և եզրակացրել, որ գազատարները (հավանաբար) պայթեցվել են տրոտիլային համարժեքով 100 կգ-ից ոչ պակաս հզորության ականներով։

Եվ ահա այստեղ մենք ոտք ենք դնում ամենափխրուն սառույցին, որը նաև դավադրությունների տեսությունների խիտ շերտի տակ է։ Մեկուկես տարի առաջ՝ 2021թ.-ի ապրիլին, Բալթիկ ծովում անցկացվում էին ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային զորավարժությունները, որոնցում առաջին ջութակը Լեհաստանի ռազմածովային նավատորմի մարտական նավերն էին։

Անհասկանալի պատճառներով զորավարժությունների շրջանը անմիջապես մոտ էր այն հատվածին, որտեղ այն ժամանակ «Ֆորտունա» նավը տեղադրում էր «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակաշարը։ Լեհական նավերն ու ինքնաթիռները, թվում է, որևէ այլ նպատակ չունեին և կենտրոնացված պտտվում էին լիովին խաղաղ «Ֆորտունայի» շուրջ։

Please enter a valid URL