Search
Close this search box.

Թշնամու կողմն ունի տուժածներ

Թշնամու կողմն ունի վիրավորներ։ Այդ մասին պաշտոնապես հայտնել է նաեւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զինծառայող Նիջաթ Հիդայաթ Իսկենդարովը վիրավորվել է Քելբաջարի հատվածում։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հաղորդում են ավելի մեծ թվով տուժածների մասին։

նշենք, որ այսօր Ադրբեջանը հերթական անգամ խախտել էր հրադադարը։

«Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ»,- հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Please enter a valid URL