Search
Close this search box.

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշել է, որ վճիռը կայացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել էր փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։

Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։

Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։

Please enter a valid URL