Search
Close this search box.

Լարսում բողոքի ակցիա կանցկացվի

Վրաստանի «Դրոա» («Ժամանակն է») շարժումը վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ցույց կանցկացնի վրաց-ռուսական սահմանի մոտ։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո զգալիորեն ավելացել է Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների թիվը. վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում 16 և 20 կիլոմետրանոց հերթերն ամենօրյա իրողություն են:

«Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ հոսքը մեծացնում է ռիսկերը Վրաստանի անվտանգության և տնտեսության համար։ Երկիրը պատրաստ չէ զբաղվել միգրանտների հոսքով: Բացի այդ, հաշվի առնելով Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության և Ռուսաստանի «ԷֆԷսբե»-ի միջև ապացուցված համագործակցությունը, անհնար կլինի որոշել, թե ով կհատի սահմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ըստ շարժման տարածած հայտարարության, քանի որ Վրաստանի կառավարության դիրքորոշումը հայտնի է, և նրանք չեն պատրաստվում փակել սահմանն ու սահմանափակել հոսքը՝ իրենք պատրաստվում են գործել.

«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, պարտավոր ենք գործել։ Վաղը ժամը 10:00-ին կհանդիպենք Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում և այնտեղից կշարժվենք Լարսի սահմանակետ, որտեղ ժամը 15:00-ին տեղի կունենա հանրահավաք»:

Ըստ Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի, վերջին երկու օրվա ընթացքում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի ավելի քան 21 հազար քաղաքացի։

Please enter a valid URL