2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել են մեծ թվով ոստիկանության ծառայողներ, միայն Շուշիի մատույցներում զոհվել է Ոստիկանության զորքերի 43 ծառայող։
Սերժանտ Էդգար Սարգսյանը նրանցից մեկն էր՝ով վերջին տարիներին կորցրել էր ծնողներին, ամուսնացած չէր․ ու երբ հայրենիքը վտանգի մեջ հայտնվեց, էդգարը զինվորագրվեց․ խիզախեց, փրկեց ընկերների կյանքն ու անմահացավ։
Նրան նվիրված հուշանկյուն կա Ոստիկանության զորքերի թանգարանում։
Էդգարի ընկներները armlife.am-ի հետ զրույցում պատմում էին Էդգարի սխրագործությունների մասին, ասում են նա ունեցել է հնարավորություն մարտի դաշտում չլինելու, բայց հայրենիքը պաշտպանելու գործում իր ընկերներին մենակ չի թողել ։
«Էդգարը Էջմիածնից էր, ծնողներ չուներ, ամուսնացած չէր։ Բարձր պատասխանտվությամբ էր վերաբերում հայրենիքին, ընեկերներին վերաբերող հարցերին։ Ոստիկանությունից առաջիններից էր, որ թշնամու կողմից պատերազմ սկսելուց հետո մեկնել էր Արցախ։ Նա մասնակցել է Քարվաճառի պաշտպանությանը, հոկտեմբերի 25-ին մի քանի օրով վերադարձել էր Երևան, բայց երբ լսել էր, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ոստիկանները գնան, նա որոշել է՝ կրկին Արցախ գնալ»,-պատմում է նրա ընկերներից մեկը։
Էդգարին փորձել են համոզել, որ չգնա, իրեն այդպիսի հնարավորություն տրվում է, քանի որ արդեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցել է․
«Ասում էր, ոչ ես պետք է գնամ, թող մնան նրանք, ովքեր երեխաներ ունեն։ Մենակ տղա եմ, ես չգնամ, իրենք գնան, իրենց աչքերին ինչպես նայեմ։ Հետո նա մասնակցեց Շուշի պաշտպանությանը և նոյեմբերի 7-ին զոհվեց Շուշիի մատույցներում։ Էդգարը հերոսաբար կռվել է , փրկել շատերի կյանքը, ապրեցրել շատերի ընտանիքը՝ իր կյանքի գնով»,-armlife.am-ի հետ զրույցում ասաց նրա ընկերը։