Search
Close this search box.

Անախորժ իրավիճակներից խուսափելու համար Եռաբլուր չգնացինք. Աղազարյան

Տեղեկատվություն կար, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիայի ձեւով, թե քաղաքական ակցիայի ձեւով «Եռաբլուրում» են գտնվելու, հետեւաբար, երեւի թե հավանական անախորժ իրավիճակներից խուսափելու համար չենք գնացել «Եռաբլուր»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ես չեմ կարող ճշգրիտ ասել, եթե խմբակցությունը գնար, ես էլ կգնայի: Եթե չի գնացել, ես էլ չեմ գնացել: Այդպիսի որոշում չի եղել, երեւի խմբակցության ղեկավարությունը նպատակահարմար չի գտել ինչ-ինչ պատճառներով, ես չգիտեմ, ենթադրում եմ, որ այդ պատճառով: Վաղը, մյուս օրը ես իմ պարտքը կհամարեմ մենակ կգնամ կամ ընկերներիս հետ»,-ասաց նա:

Աղազարյանի խոսքով, այն ծնողները, որոնք կորցրել են իրենց զավակներին, կինը, որ կորցրել է իր ամուսնուն, մեկ ուրիշը՝ եղբորը, եթե այդ մարդիկ գալիս են, հայտարարում են, որ երկրի ղեկավարները չպետք է գան մեր եղբայրների շիրիմներին, անկասկած նրանց մեջ կան մարդիկ, որոնք դա անում են իրենց զգացական համոզմունքներից ելնելով. «Ես իրենց նկատմամբ ոչինչ չունեմ, բայց կան նրանք, որոնք օգտագործում են այդ ամեն ինչը, շահարկում են իրենց որդու անունը: Աստված տա՝ ես սխալվեմ: Առաջին մասին ես հասկանում եմ, մեր հանդեպ դժգոհությունը հասկանում եմ, ընդունում եմ, բայց բոլոր դեպքերում դա ճիշտ չէ»,-ասաց Աղազարյանը;

Please enter a valid URL