Ստեղծված իրավիճակում պետք է մշակել համահայկական օրակարգ՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ներկայացուցիչների ներառմամբ: Այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Կան մեծ օրակարգեր՝ պետականաշինություն, հատուցման պահանջ, Արցախի այսօրվա իրավիճակից բխած նոր ռազմավարության մշակում: Օրինակ՝ Ադրբեջանի վերջին ագրեսիան, վերջին պատերազմական գործողությունը, որը սանձազերծեց ՀՀ ինքնիշխան տարածքների ուղղությամբ, ադրբեջանական զորքերի հետքաշման պահանջը ևս կարող է դառնալ համահայկական օրակարգի մաս»: