ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալների ստեղծման նպատակով նախատեսված է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին, անկախ նրանց հաշվառման կամ բնակության վայրից:
Ըստ նրա. «Այս դեպքում պետական աջակցությունը հասանելի կլինի մինչև 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին»: