Search
Close this search box.

Սկանդալ՝ Ալիևը կաշառել է. թուրք լրագրողը մեղադրել է Ադրբեջանին

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը հիշել է CNBC-ում 2017 թվականին հրապարակված հոդվածը` «Ադրբեջանին մեղադրում են 2,8 միլիարդ դոլարի գաղտնի կաշառքի հիմնադրամ ստեղծելու մեջ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին հատուցելու համար» վերնագրով։

Նա թվիթերյան իր հաշվում գրել է. Արդյո՞ք սա է պատճառը, որ եվրոպացի շատ քաղաքական գործիչներ մահացու լռություն են պահպանում, երբ ադրբեջանական բռնապետությունը ներխուժում է հայկական հողեր և սպանում հայերին, ինչպես նաև իրենց այլախոհ ադրբեջանցիներին», — գրել է թուրք լրագրողը:

Հիշեցնենք, որ հետաքննությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի իշխող վերնախավը երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ դոլար արժողությամբ սնկային հիմնադրամ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին վճարելու և շքեղ գնումների համար վճարելու համար: Գաղտնի հիմնադրամը, որը անվանվել է ադրբեջանական լվացքատուն, գործել է երկու տարի՝ մինչև 2014 թվականը:

Please enter a valid URL