ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի կողմից Նենսի Փելոսիի այցի մեկնաբանությանը։
«Բելառուսի արտաքին գործերի նախարարը կարծես թե իր կարծիքն ունի Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին։ Ոչ լավ և անտեղի: Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ, որը հաճախ ի վնաս մեզ է»,- գրել է Մնացականյանը իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը նշել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը: