Բաքվում կայացել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Բանակցությունների մեկնարկին ռուսաստանցի պաշտոնյան Ալիևին է փոխանցել նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի ողջույնները։
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են առավելապես նախագահների գործադրած ջանքերի շնորհիվ», — նշել է Վոլոդինը։
Ալիևի հետ հանդիպման ընթացքում Պետդումայի խոսնակը նաև ընդգծել է. — «Պետդուման և Միլի մեջլիսը առաջիկայում պետք է աշխատեն «Դաշնակցային համագործակցության մասին» պայմանագրի օրեսնդրական ապահովման համար։ Մենք պետք է նոր ձևաչափեր գտնենք, որպեսզի հնարավոր լինի երկու երկրների համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի լուծումներ առաջարկել»: