Հուլիսի 14-ին հաղորդվել էր 26-ամյա Դավիթ Մելքումյանի անհետ կորելու մասին: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների հետ, պարզել են, որ Դավիթ Մելքումյանը գտնվում է Վրաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում՝ այդ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի շրջանակում: