Search
Close this search box.

ԱՄՆ-ն զգուշացնում է Ռուսաստանին․ վճռական պատասխան կլինի, եթե ՌԴ-ն միջուկային զենք կիրառի Ուկրաինայի դեմ

ԱՄՆ-ն Ռուսաստանին նախազգուշացնում է «աղետալի հետևանքների» մասին, եթե միջուկային զենք օգտագործվի Ուկրաինայի դեմ։ Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, մեջբերում է CNN-ը։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ՝ օկուպացված տարածքներում այսպես կոչված «հանրաքվեներ» անցկացնելու համար։

«Եթե Ռուսաստանը հատի այս գիծը, դրա հետևանքները աղետալի կլինեն: ԱՄՆ-ը վճռական պատասխան կտա: Մասնավոր ուղիներով մենք ավելի մանրամասն բացատրեցինք, թե կոնկրետ ինչ է դա նշանակում», – ասաց Սալիվանը:

ԱՄՆ-ն ՌԴ միջուկային սպառնալիքներին ի պատասխան Ուկրաինային է տրամադրել NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք համարվում են լավագույնն աշխարհում։ Նշենք, որ այդ համակարգերն են տեղադրված Վաշինգտոնում պետական հաստատությունների պաշտպանության համար։

Please enter a valid URL