Search
Close this search box.

Արեւմուտքը ցանկանում է մասնատել Ռուսաստանը եւ չի ամաչում դրա համար․ Լավրով

Արեւմտյան երկրները բացահայտորեն կոչ են անում մասնատել Ռուսաստանը, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պաշտոնական ռուսաֆոբիան աննախադեպ, գրոտեսկային չափեր է ստացել Արեւմուտքում։ Այնտեղ այլեւս չեն ամաչում բացահայտորեն հայտարարել ոչ միայն մեր երկրին ռազմական հարված հասցնելու, այլեւ Ռուսաստանն ավերելու, մասնատելու իրենց մտադրության մասին»,- նշել է քաղաքական գործիչը։

Նա արեւմտյան երկրների նման մտադրությունները բացատրել է «չափազանց ինքնուրույն աշխարհաքաղաքական մեծությանը» աշխարհի քաղաքական քարտեզից հեռացնելու ցանկությամբ։

Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ ընտրության ազատություն չի տալիս, սպառնում եւ «ոլորում է» յուրաքանչյուր այն պետության ձեռքերը, որը կհամարձակվի ինքնուրույն մտածել։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է գլոբալ ընդգրկում տալ «Մոնրոյի դոկտրինին»՝ դրանով իսկ ամբողջ երկրագունդը դարձնելով իր «հետնաբակը»։

Please enter a valid URL