Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան հետեւյալ մարզերում.
Արագածոտնի մարզ — Թալին, Ծաղկահովիտ, Ալագյազ
Գեղարքունիքի մարզ — Ճամբարակ
Լոռու մարզ — Գյուլագարակ, Ալավերդի,Լոռի բերդ, Տաշիր
Կոտայքի մարզ — Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ
Շիրակի մարզ — Անի
Սյունիքի մարզ — Սիսիան, Քաջարան
Վայոց Ձոր — Արենի, Եղեգիս
Տավուշի մարզ – Բերդ
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
ՀՀ 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:
Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝
1 թեկնածու 2 համայնքում — Ջրվեժ, Ճամբարակ.
2 թեկնածու 3 համայնքում — Տաշիր, Ակունք, Արենի.
3 թեկնածու 7 համայնքում — Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ.
4 թեկնածու 3 համայնքում — Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.
5 թեկնածու 1 համայնքում — Թալին.
7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան: