Համացանցում տարածվող տեղեկությունները, թե այս պահին տարհանվում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերը, իրականությանը չեն համապատասխանում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Մարզպետը վստահեցրեց, որ Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:
Մեզ հետ զրույցում նաև այդ համայնքների բնակիչները նշեցին, որ նման որևէ գործողություն իրենց համայնքներում տեղի չի ունենում։