Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանն իր կադրին նկատողություն հայտարարեց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նկատողություն է հայտարարվել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին:

Կարգադրության մեջ ասված է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ.

1. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»:

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում ձախողվել էր սինքրոն թարգմանության ապահովումը, որի անմիջական պատասխանատուն Վահան Նարիբեկյանն էր։

Please enter a valid URL