Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են ավելի քան 9 հազար մարդ, ասել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Միևնույն ժամանակ, Մալյարը նշել է, որ պաշտպանության նախարարությունը չի կարող ստույգ թիվ տալ Մարիուպոլում զոհված զինվորներին հաշվելու անհնարինության պատճառով, գրում է Strana թերթը:
Ռուսական կողմի կորուստները փոխնախարարը գնահատել է` «ավելի քան 50 հազար սպանված»։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նշում է 56 հազար սպանվածների թիվը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ հայտարարեց ռուսական զորքերի կորուստների մասին: Ռուսական կողմը, ըստ Շոյգուի, ունի 5937 սպանված։