Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակահերթ են բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ։
Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս պահին կրակոցները դադարել են։
Մեր տեղեկություններով՝ կրակոցները տևել են մի քանի րոպե։