Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կուտականի գյուղապետ Մակիչ Թովմասյանը։
«Ընդհանուր առմամբ եղել է երկու օչերեդ, մեկը տևել է 2, մյուսը` 3 րոպե։ Այժմ գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,–ասաց Թովմասյանը:
Նա նշեց, որ խուճապ չկա, ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո կանանց, ծերերին և երեխաներին տարհանել են, գյուղում մնացել են միայն տղամարդիկ։
Թովմասյանը հավելեց, որ վիրավորների ու զոհերի մասին տեղակություն չկա։