Search
Close this search box.

«Հրապարակ». Իշխանությունն իր տարաձայնությունները Ծառուկյանի հետ «կոտրեց» «Շանգրիլա»-ի գլխին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից կսկսի գործել «Շանգրի Լա» խաղատունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Այն գրեթե 4 տարի չէր գործում` իշխանությունն իր քաղաքական տարաձայնությունները Գագիկ Ծառուկյանի հետ «կոտրեց» այս խաղատան գլխին, որն ամսական 2 միլիոն դոլարի չափ հարկ էր վճարում պետական գանձարան:

Տարբեր ստուգումներ կազմակերպեցին, օրինական լիցենզիա չունենալու պատճառաբանությամբ փակեցին կազինոն, եւ «Մուլտի գրուպը» դիմեց դատարան ու դատական կարգով հասավ նրան, որ ոչ միայն լիցենզիան օրինական ճանաչվեց, այլեւ տույժ-տուգանքները պետական գանձարանից մուծվեցին: Հիմա բոլոր արգելքները վերացվել են, եւ խաղատունը շուտով կսկսի գործել: Սակայն այս ընթացքում խաղատան ողջ անձնակազմը ցրվել, հեռացել է, իսկ խաղատունն աշխատեցնելու համար անհրաժեշտ է 700-ից ավելի աշխատակից: Ստիպված են եղել այդ կադրերի մոտ կեսին հրավիրել դրսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL