Search
Close this search box.

Ովքե՞ր են Ռուսաստանում ենթակա զորակոչման, ովքեր՝ ոչ․ ՌԴ ՊՆ-ի պարզաբանումը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչպես է տեղի ունենալու մասնակի մոբիլիզացիան, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

– կզորակոչվեն նրանք, ովքեր անհրաժեշտ են առաջադրանքները կատարելու համար՝ հրաձիգները, տանկիստները, հրետանավորները, վարորդները, վարորդ-մեխանիկները,

– որպես այդպիսին, պահեստազորից զորակոչի հերթականություն չկա, սակայն առաջնահերթությունը տրվում է նրանց, ովքեր ունեն զինվորական հաշվառման համապատասխան մասնագիտություններ,

– զորակոչվողների թիվը որոշվում է սարքավորվող զորամասերի հաստիքային կարիքներով,

– հիմնական գործոններից մեկը մարտական փորձի առկայությունն է,

– զորակոչվելու են ինչպես սպաներ, այնպես էլ շարքայիններ և սերժանտներ,

– օրենքով զորակոչի են ենթակա մինչև 35 տարեկան շարքայինները և սերժանտները, մինչև 50 տարեկան կրտսեր սպաները, մինչև 55 տարեկան ավագ սպաները։

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ կան պաշտոններ, որոնք կարող են զբաղեցնել զինվորական հաշվառման համապատասխան մասնագիտություններ ունեցող կանայք, օրինակ՝ բուժաշխատող, սակայն նման մասնագետների կարիքը նվազագույն է։

Օրենքով սահմանված կարգով չեն զորակոչվի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատակիցները, առողջական խնդիրներ ունեցողները, որոնք ոչ պիտանի են ծառայության համար, ընտանիքի անդամի կամ I խմբի հաշմանդամություն ունեցողի մշտական խնամքով զբաղվողները, մինչև 16 տարեկան չորս կամ ավելի երեխաներ ունեցողները, ինչպես նաև նրանք, ում մայրերը, բացի իրենցից, ունեն մինչև ութ տարեկան չորս և ավելի երեխա և դաստիարակում են նրանց առանց ամուսնու։

Չեն զորակոչվի նաև թոշակի անցած զինվորականները (65 տարեկանից բարձր կամ առողջական խնդիրների պատճառով), ովքեր հանված են զինվորական հաշվառումից։

Հաշվառման ենթակա չեն նրանք, ովքեր մշտապես ապրում են Ռուսաստանից դուրս և զինվորական հաշվառման կանգնած չեն։ Իսկ նրանք, ովքեր կարճ ժամանակով են հեռացել և Ռուսաստանում զինվորական հաշվառման են կանգնած, կարող են զորակոչվել։

Please enter a valid URL