Search
Close this search box.

ՌԴ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել

Առաջիկա զորակոչի միջոցառումները Ռուսաստանում ոչ մի կերպ կապված չեն հատուկ ռազմական գործողության անցկացման հետ եւ իրականացվելու են ՌԴ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ պլանային կարգով, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպական-զորահավաքային գլխավոր վարչության ներկայացուցիչ փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին:

«Առաջիկա զորակոչի միջոցառումները ոչ մի կերպ կապված չեն հատուկ ռազմական գործողության անցկացման հետ։ Ինչպես եւ նախկինում, այն կիրականացվի Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ պլանային կարգով», — հայտարարել է Ցիմլյանսկին։

Նրա խոսքով՝ զորակոչվոող բոլոր զինծառայողները, անկախ մասնագիտության առկայությունից, կուղարկվեն ստորաբաժանումներ եւ զինվորական ծառայություն կանցնեն ՌԴ տարածքում:

Please enter a valid URL