Ի՞նչ է տալու երեք նախագահների հնարավոր համաձայնությունը
Եթե մարդիկ անկեղծորեն ուզում են Հայաստանի շուրջ ու երկրի ներսում իրավիճակ փոխվի, շահագրգիռ պետք է լինեն երեք նախկին նախագահների հանդիպման դրական արդյունքով:
Այդ պարագայում.
• Հայաստանում իրակական նախադրյալներ կստեղծվեն պոպուլիստական ձախորդ իշխանության փոփոխության համար,
• կբացառվի հին համակարգի ռեստավրացիան, որովհետև հնարավոր չէ քաղաքական լայն կոնսոլիդացիա՝ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի դեռ 2021-ին հնչեցրած բանաձևի կիրարկման,
• նախադրյալներ կստեղծվեն ազգային լայն համաձայնության կայացման համար՝ ՔՊ-ի, խորհրդարանական ընդդիմության, արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ: Միայն համազգային այս կոնսոլիդացիան հնարավոր կդարձնի արտաքին մարտահրավերների ու ռիսկերի կառավարումը: