Search
Close this search box.

Էրդողանը չի բացառել Պրահայում Փաշինյանի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողներիհետ հանդիպմանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին Հայաստան, գրում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ Փելոսին Հարավային Կովկասի գործընթացների վրա ազդեցության լծակներ չունի։

«Վստահ եմ, որ նրա այցը շատ տեղերում մտահոգություն է առաջացրել։ Չարժե թեման ուռճացնել։ Այսօր մենք շարունակում ենք որոշ նախապատրաստական աշխատանքներ և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Այս պահին մենք քննարկում ենք Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը։ Եթե որոշենք մեկնել Չեխիա, ենթադրաբար այնտեղ կլինի նաև Փաշինյանը։ Հայկական կողմը նախապես հայտնել էր այս հարթակում հանդիպման գաղափարը։ Թերևս այդ բոլոր հարցերը այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք։ Սակայն, իհարկե, որոշակի նախաձեռնություններ կունենանք նաև Կովկասում։ Այս պահին դրանք դեռ պլանավորման փուլում են։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր`Ալիևի հետ և, կախված դրանից, մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Please enter a valid URL