Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արարատում հրաժեշտ տվեցին Շավարշ Մարգարյանին․ Շավարշին գերեվարել էին և սպանված փոխանցել ՀՀ-ին

Արարատ գյուղում վերջին հրաժեշտ տվեցին ՀՀ ԶՈՒ զինծառայող, հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա ժամկետային զինծառայող` Շավարշ Հունանի Մարգարյանին ։ Վերջին հրաժեշտին ներկա էր ողջ գյուղը, տարածաշրջանի համայնքների բնակչությունը, զինվորականներ, պաշտոնյաներ:

Շավարշը բանակ էր զորակոչվել 2021 թվականին։ Նա արիաբար զոհվեց օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ։ Արարատի համայնքապետարանը իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ընտանիքին , հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Նրա անունն այլևս մեր հավերժ հիշվող ու անմահացած հերոսների շարքերում է։

Please enter a valid URL