Search
Close this search box.

«Այս պահին սպասում ենք ադրբեջանական իշխանությունների պարզաբանումներին». Զառա Ամատունին՝ գերեվարված հայ զինծառայողների մասին

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում նշված է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ,
Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում թշնամու զինված ծառայողները գերեվարել էին հայ զինծառայողների, նրանց մեջ կային նաև վիրավորներ, ինչը հավաստող տեսանյութեր էին հրապարակել իրենց տելեգրամյան ալիքներում: Վիրավորված ու գերեվարված զինծառայողներից առնվազն երկուսին Հայաստան էին վերադարձրել սպանված։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրել է՝ 32, իսկ սեպտեմբերի 20-ին՝ 90 հայ զինծառայողների մարմիններ։

Please enter a valid URL