Ինձ շալակելով տարան։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նա նշեց, որ Փաշինյանին ծառայող ոստիկանները զոհվածների հարազատների նկատմամբ ուժ են կիրառել, հեռացրել իրենց երեխաների “տներից”։
«Ու էդ վիժվածքները պիտի գնան տուն, ասեն, որ աշխատանքի՞ էին։ Էս ի՞նչ են անում։ Թե՞ սպասում են, որ թուրքը գա Երևան, իրենց վիզն այստեղ կտրի»,- ասաց նա։
Գարիկ Գալեյանը նշեց, որ արդեն մտածում է՝ կարո՞ղ է տղայի մարմինն արտաշիրիմի ու այս երկրից գնա։