Քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոն ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այստեղ են նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ֆինանսների նխարար Տիգրան Խաչատրյանը, արդարադատության նախարար Կարեն անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախգահ Սասուն Խաչատրյանը, ՔՊ-ական պատգամավորներ, մասնավորապես, Գուրգեն Արսենյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարիա Կարապետյանը:
Այստեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր կան, որոնք շղթա են կազմել եւ թույլ չեն տալիս, որեւէ մեկը մոտենա այդ տարածքին:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից: