Այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:
Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա են կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
«Մենք չենք ուզում ինքը պղծի մեր երեխեքի շիրիմները», «Նիկոլ դավաճան», «Հազար փոս էլ թող ձեր համար փորեն»,- բացականչում էին ծնողները: