Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վիտյա Այվազյան» ազատամարտիկների միությունը հրատապ կոչով է դիմել

Այսօր հայ ժողովուրդը ծանր օրեր է ապրում: Թուրքը նույն թուրքն է մնացել: «Վիտյա Այվազյան» ռազմահայրենասիրական ազատամարտիկների միության սուրբ պարտքն է այս ծանր օրերին գտնվել հայրենիքը պաշտպանող երիտասարդների կողքին, նրանց հետ պաշտպանել հայրենիքի ամեն մի մետրը, կիսվել մեր անցած փորձով ու խորհուրդներով: Այսօր հայրենիքը բոլորիս կարիքն ունի:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին ու կրկին կոչ ենք անում, անկախ սեռից, ովքեր ցանկություն ունեն հանուն հայրենիքի և իր ընտանիքի անվտանգությանը դուրս գալ առաջնագիծ, կարող են անդամագրվել «Վիտյա Այվազյան» ռազմահայրենասիրական ազատամարտիկների միությանը՝ զանգահարելով 094 00-28-31 հեռախոսահամարին:

Հրամանատար՝ Ավետիս Խաչատրյան

Please enter a valid URL