Search
Close this search box.

«Իմ կերպարը, իմ ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդին, որ կգա ինչ-որ թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել». Քոչարյան

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր քաղաքացիների հետ: Հանդիպման ընթացքում նա պարզաբանեց, թե ինչն էր պատճառը, որ վերջին շրջանում ակտիվ չէ ու կարող էր տպավորություն ստեղծվել, թե մի կողմ է քաշվել. «Դուք ապրիլ, մայիս, հունիս ամիսներին ամենօրյա ռեժիմով շփվել եք, փողոցում եք եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ: Ես ԱԺ-ում չեմ, մանդատից հրաժարվել եմ, բայց դաշինքի առաջնորդի դերակատարությունից չեմ հրաժարվել, սիրելի՛ ժողովուրդ: Երբ մշակվում էր «Դիմադրության» շարժման ծրագիրը, հայեցակարգը եւ ճանապարհային քարտեզը, մենք այդ ամենը քննարկում էինք պատգամավորների հետ եւ մի քիչ ավելի լայն շրջանակներում եւս: Սա համատեղ ծրագիր է: Հաջորդ հարցը կարող է առաջանալ՝ ինչո՞ւ դուք հարթակում չէիք ու ինչո՞ւ առաջնորդի դրոշը ձեր ձեռքին չէր:

Փորձեմ եւս պարզաբանել. նաեւ առաջնորդի պարտավորությունն է ճիշտ գնահատել իրավիճակը, հետեւություններ անել կուտակած փորձից եւ ճիշտ քայլերով առաջ շարժվել: Նայեք, ընտրություններից հետո մենք վերլուծեցինք ընտրությունների արդյունքների պատճառները: Հիմա մեր գնահատականով առաջին պատճառը եղել է հետեւյալը՝ բախվեցին իրար հետ «արժանապատիվ խաղաղություն» թեզը եւ «խաղաղություն ամեն գնով» թեզը: Եվ արժանապատիվ խաղաղությունը մեր բնակչության մի զգալի մասին ուղղակի վախեցրեց, իմ կերպարը, իմ ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի, որ կգա ինչ-որ թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել եւ սա կարող է մեր գլխին եւս մեկ պատերազմ լինի»: Ըստ Քոչարյանի, սա հիմնական գործոնն էր, որը ամբողջ սոցիոլոգիան ուղղակի խառնեց:

Խոսելով ժողովրդի վախի մասին՝ Քոչարյանն ասաց. «Ագրեսիայի, հարձակման դեպքում ընդհանրապես բնության մեջ վախը ամենից հզոր բնազդն է եւ կա 3 տարբերակ արձագանքելու հարձակմանը, առաջինը՝ պայքարել քո կյանքի համար, երկրորդը՝ փախչել եւ երրորդը՝ ենթարկվել, կամ ձեւանալ, թե մահացած ես: Կենդանական աշխարհում այսպիսի բան կա»: Կարդացեք նաև Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ առաջիկայում շատ կոնկրետ քայլեր է իրականացնելու. նա հանդիպման եկավ հետնամուտքով՝ ասելու, որ ինքը որեւէ տեղ չի պատրաստվում գնալ «Երեւանն ամուր է, ԱԺ-ն ամուր է, կառավարությունն ամուր է, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Ռուբեն Ռուբինյան «Իշխան Սաղաթելյանին տարան փուռը տվեցին իր գործընկերները շատ հաջող ձեւով՝ հա՛մ ՀՅԴ-ական գործընկերները, հա՛մ ՀՀԿ-ական». Ալեն Սիմոնյան Քոչարյանի համոզմամբ, հենց սա ազդեց մեր ժողովրդի պահվածքի վրա, որ մեծամասնություն չկազմեցին խորհրդարանում. «Երկրորդ հանգամանքը եղել է ռեւանշիստներ, հին ու նոր, հայաստանցի-ղարաբաղցի, միասին այդպիսի մի գործոն, որը սնվում էր բավական երկար ժամանակ, բավական երկար տարիներ: Նայեք, մենք սկսում էինք «Դիմադրության» շարժում ու այս վերլուծությունը, այս գնահատականը ունենալով՝ որոշումը հետեւյալն էր՝ փորձել այդ վախը չեզոքացնել, օրինակ՝ իմ կերպարը առաջին գիծ չունենալու ճանապարհով եւ նաեւ չառաջացնել հների, նորերի այդ արհեստական թեզի վերակենդանացումը: Հասկանալի է, որ այդ թեզը պետք է շահարկվեր: Հիմա այս երկու գործոնը չեզոքացնելու համար ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մասնակցել եմ երթերին, բայց առաջնորդի դերը ամբիոնին ես չեմ տարել: Մենք ցույց ենք տվել մեր կազմակերպչական հնարավորությունները:

Այո, մեր նպատակին չենք հասել վերջական, բայց դուք տեսել եք, որ Հայաստանի պատմության մեջ իսկապես առաջին անգամ այսպիսի զանգվածներով, այսպիսի երկար կազմակերպված շարժում է եղել»: Քոչարյանն ասաց, որ կարող են իր այս բացատրությունն ընդունել, կարող են չընդունել, բայց իր բացատրության մեջ կա տրամաբանություն. «Ես ոչ մի տեղ չեմ գնացել, այսպես ասենք, ուղղակի փորձել ենք այլ գործիքակազմով մասնակցել այս ամեն ինչին, եւ եթե դուք տեսնում եք «Հայաստան» դաշինքի ակտիվ գործունեությունը, ուրեմն համոզված եղեք, որ «Հայաստան» դաշինքի հետ ես եմ եւ այդ ծրագրերը միշտ քննարկվել են, քննարկվում են եւ քննարկվելու են: Մոտակա ժամանակներում ուղղակի փորձելու եմ վիճակը գնահատել, ես չեմ ուզում ձեզ հիասթափեցնել: Բայց որ մնում ենք պայքարի մեջ, բացատրեցի, թե ինչու ամբիոնի վրա չէի, առաջին գծում չէի, կրկնեմ՝ չեզոքացնելու համար այդ ամենը, ինչից ինձնից մի մասը կամ վախենում էր, կամ կատեգորիկ չէր ընդունում, որովհետեւ քարոզչամեքենան բավական երկար ժամանակ ինձ այդպես էր ներկայացնում: Չեմ ուզում խաբել՝ պայքարի մեջ եմ, թեմայի մեջ եմ, առաջնորդվելու ենք պայքարով: Դա լինելու է վաղը առավոտյան, 3 ժամ հետո, թե մեկ շաբաթ հետո՝ շատ հեռու չի այդ ժամանակը, բայց դա պետք է լինի իրավիճակի ճիշտ գնահատումից հետո:

Ձեզ նաեւ պարզ ասեմ՝ մենք նաեւ աշխատում ենք այլ ծրագրի վրա, չեմ ուզում փակագծերը բացեմ»: Նա հավելեց. «Եթե ժողովուրդը թմբիրից դուրս է եկել, եթե այդ թեզը ճիշտ է, եթե մեր այդ վախի արձագանքը պայքարելն է դառել, այլ ոչ թե սենց ձեւացնելը, թե մեռած ենք, չկանք, որ մի հատ էլ քացով քեզ չավելացնեն, ուրեմն, այո, ճիշտ է, ուրեմն պետք է սկսել ուրիշ տեմպով, ուրիշ կարգախոսներով եւ իսկապես գնալ մինչեւ վերջ»:

Please enter a valid URL