ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ուզբեկստանում մենք լայն քննարկումներ ենք ունեցել Պուտինի հետ։ Եվ նա ինձ տեղեկացրեց, որ պատրաստ է որքան հնարավոր է շուտ վերջ տալ դրան: Սա իմ տպավորությունն է, քանի որ իրավիճակը բավականին խնդրահարույց է զարգանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ նա ձգտում է «խաղաղությամբ ավարտել այս ճակատամարտը»։
«Սա հակամարտություն է, որը հանգեցրել է զոհերի։ Մարդիկ մահանում են, և վերջում ոչ ոք չի հաղթում»,- հավելեց նա։
Թուրքիայի ղեկավարը նաև հայտնել է, որ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել 200 գերիների փոխանակման շուրջ։